
Ստամբուլում Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունների միջև հանդիպման մեկնարկի մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը։
Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է աղբյուրը։
«Դա ճիշտ չէ», – ասել է աղբյուրը՝ ի պատասխան համապատասխան հարցին։
Ավելի վաղ TRT Haber-ը հաղորդել էր, որ Ստամբուլում՝ Դոլմաբահչե պալատում մեկնարկել է Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունների հանդիպումը։