Քննարկվում են Երևանի և Մարսելի միջև ուղիղ չվերթի մեկնարկի հնարավորություններն ու համագործակցությունը զբոսաշրջության ոլորտում

ՀՀ Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանը և Մարսելի քաղաքապետարանի ներկայացուցիչները քննարկել են Երևանի և Մարսելի միջև ուղիղ չվերթի մեկնարկի հնարավորությունները

Քննարկվում են Երևանի և Մարսելի միջև ուղիղ չվերթի մեկնարկի հնարավորություններն ու համագործակցությունը զբոսաշրջության ոլորտում


ԵՐԵՎԱՆ, 15 մայիսի․/ԱՌԿԱ/․ ՀՀ Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանը և Մարսելի քաղաքապետարանի ներկայացուցիչները քննարկել են Երևանի և Մարսելի միջև ուղիղ չվերթի մեկնարկի հնարավորությունները։


Ինչպես հայտնում է Զբոսաշրջության կոմիտեի մամուլի ծառայությունը, հանդիպման ընթացքում Ֆրանսիական կողմը ներկայացրել է Մարսելի զբոսաշրջային գրավչությունները, իսկ հայկական կողմը՝ Հայաստանի պատմամշակութային և գաստրոնոմիկ զբոսաշրջության հնարավորությունները, որոնք մեծ հետաքրքրություն առաջացրին։


Սեպտեմբերին Մարսել քաղաքում նախատեսվում է մեծ ցուցահանդես, որտեղ կարևորվել է ՀՀ ԷՆ Զբոսաշրջության կոմիտեի մասնակցությունը, որպես Հայաստանի պաշտոնական ներկայացուցիչ,Հայաստանի ճանաչելիությունն առավել ամրապնդելու համար։

Leave a Comment