ԱՊԼ-ն հրապարակել է մրցաշրջանի լավագույն խաղացողի կոչման հավակնորդների ցանկը

Անգլիայի Պրեմիեր լիգան սոցիալական ցանցերում հրապարակել է 2024/2025 մրցաշրջանի ավարտին լավագույն ֆուտբոլիստի մրցանակի հավակնորդների ցուցակը։ Թեկնածուներն են՝

    • «Նոթինգհեմ Ֆորեսթի» կիսապաշտպան Մորգան Գիբս-Ուայթ (32 խաղ, վեց գոլ, ութ գոլային փոխանցում);
    • «Լիվերպուլի» կիսապաշտպան Ռայան Գրավենբերչ (35 խաղ, չորս գոլային փոխանցում);
    • «Նյուքասլ Յունայթեդի» հարձակվող Ալեքսանդր Իսակ (33 խաղ, 23 գոլ, վեց գոլային փոխանցում);
    • «Բրենտֆորդի» հարձակվող Բրայան Մբեմո (36 խաղ, 18 գոլ, յոթ գոլային փոխանցում);
    • «Արսենալի» կիսապաշտպան Դեկլան Ռայս (33 խաղ, երեք գոլ, յոթ գոլային փոխանցում);
    • «Լիվերպուլի» հարձակվող Մոհամեդ Սալահ (36 խաղ, 28 գոլ, 18 գոլային փոխանցում);
    • «Լիվերպուլի» պաշտպան Վիրջիլ վան Դեյկ (36 խաղ, երեք գոլ, մեկ գոլային փոխանցում, 14 անգամ անառիկ դարպասը խլել է):
    • «Նոթինգհեմ Ֆորեսթի» հարձակվող Քրիս Վուդ (34 խաղ, 20 գոլ, երեք գոլային փոխանցում):

Երկրպագուների քվեարկությունը կտևի մինչև մայիսի 19-ը: Անցյալ մրցաշրջանի արդյունքներով մրցանակը նվաճեց «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ֆիլ Ֆոդենը:

Leave a Comment