Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու ինքնաթիռը վայրէջք է կատարել Անկարայի օդանավակայանում։
Մայիսի 15-ի կեսօրին Զելենսկին Թուրքիայի մայրաքաղաքում հանդիպում կունենա նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։
Մոտավորապես նույն ժամանակահատվածում Ստամբուլում նախատեսվում են ռուս-ուկրաինական բանակցություններ։
Թուրքիա ժամանելուց անմիջապես հետո Զելենսկին կարճ մամուլի ասուլիս է տվել Անկարայի օդանավակայանում։
«Մենք կսկսենք հանդիպումները նախագահ Էրդողանի հետ՝ թուրքական ողջ ընդլայնված պատվիրակության հետ: Մենք կապի մեջ ենք ամերիկյան կողմի հետ, եւ կարծում եմ, որ նրանք նույնպես բարձր մակարդակով կլինեն Թուրքիայում: Եկեք նայենք ռուսների մակարդակին, դա դեռ պաշտոնապես հայտնի չէ, բայց այն, ինչ մենք տեսնում ենք, ավելի շատ նման է բուտաֆորային մակարդակի: Տեսնենք, թե արդյոք նրանք ունեն որոշումներ կայացնելու մանդատ»,- հայտնել է Վլադիմիր Զելենսկին:
Նա ավելացրել է, որ իր հետագա քայլերը պարզ կլինեն Էրդողանի հետ հանդիպումից հետո, որը կտեւի մի քանի ժամ։
Զելենսկին նաեւ ընդգծել է, որ Ուկրաինայի կողմից եկել է «ամենաբարձրամակարդակ» պատվիրակություն, որի մեջ մտնում են ԱԳՆ, նախագահի աշխատակազմի ներկայացուցիչներ, զինվորականներ եւ հետախուզության բոլոր տեսակների ներկայացուցիչներ, որպեսզի հնարավորություն ունենան «ընդունել ցանկացած որոշում ակնկալվող արդար խաղաղության հարցում»։