
«Եռատոն ունենալու համար առաջին Ղարաբաղյան պատերազմը հաղթելուց հետո չմսխեիք հարցը դիվանագիտական ճանապարհով լուծելու հնարավորությունը։ Որպեսզի շարունակեինք եռատոն ունենալ, պետք է չթալանեիք բանակը»,- ԱԺ գլխադասային հանձնաժողովի նիստի ժամանակ, ի պատասխան ընդդիմադիր պատգամավոր Հայկ Մամիջանյանի ելույթի, ասաց ՔՊ-ական Հասմիկ Հակոբյանը։