Զախարովան ասել է` ինչու Բեռլինը, Փարիզը և Լոնդոնը չեն կարող մասնակցել բանակցություններին

https://arm.sputniknews.ru/20250515/zakharvovan-asel-e-inchu-berliny-parizy-ev-lvondvony-chen-karvogh-masnakcel-banakcutjunnerin-88960328.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2025

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/05/0f/88952642_271:0:1895:1218_1920x0_80_0_0_b16ff1d00e7a72d253069821de97b960.jpg

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

ռուսաստան, ուկրաինա, իրինա զախարովա, ֆրանսիա, մեծ բրիտանիա, գերմանիա

ռուսաստան, ուկրաինա, իրինա զախարովա, ֆրանսիա, մեծ բրիտանիա, գերմանիա

Բաժանորդագրվել

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ավելի վաղ առաջարկել էր մայիսի 15-ին Ստամբուլում վերսկսել առանց նախապայմանների ուղիղ բանակցությունները։

ԵՐԵՎԱՆ, 15 մայիսի – Sputnik. Բեռլինը, Փարիզը և Լոնդոնը չեն կարող նստել ուկրաինական կարգավորման բանակցությունների սեղանի շուրջ, քանի դեռ լիովին աջակցում են Կիևին, այդ թվում՝ զենքով։ Այս հայտարարությունն արել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Ե՛վ Բեռլինի, և՛ Փարիզի, և՛ Լոնդոնի հայտարարությունները կտրուկ հակադրվում են նրանց գործնական քայլերին։ Տեսե՛ք՝ նրանք հայտարարում են, որ ուզում են տեղ զբաղեցնել բանակցային սեղանի շուրջ, հայտարարում են քաղաքական և դիվանագիտական ​​կարգավորման մասին։ Միաժամանակ ի՞նչ է կատարվում։ Անընդհատ զենք են տալիս Կիևի ռեժիմին, մոտիվացնում` հատկացնելով գումարներ, որոնք անիրատեսական են ԵՄ տնտեսության ներկայիս վիճակի համար… չեն դատապարտում, այլ, ըստ էության, աջակցում են Կիևի ռեժիմի ահաբեկչական գործունեությանը… Ինչպե՞ս կարող են նրանք որևէ բանի հավակնել նման իրականության մեջ», – ասել է նա լրատվամիջոցների հետ ճեպազրույցի ժամանակ՝ մեկնաբանելով այդ երկրների բանակցություններին մասնակցելու հնարավորությունը։

Նա հավելել է, որ միայն այս իրողության փոփոխության դեպքում նշված պետությունների` խաղաղությանն ուղղված գործողություններին մասնակցելու ցանկության մասին հայտարարությունները կհամապատասխանեն կոնկրետ քայլերի:

Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն Ուկրաինային առաջարկել էր մայիսի 15-ին Ստամբուլում վերսկսել առանց նախապայմանների ուղիղ բանակցությունները Ստամբուլում։ Նա չէր բացառել, որ համապատասխան բանակցությունների ընթացքում կողմերը կարող են համաձայնության գալ հրադադարի վերաբերյալ։

Ռուսական պատվիրակությունն արդեն Ստամբուլում է, այն գլխավորում է ՌԴ նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին։

Leave a Comment