«Բանակցությունները հետաձգվել են մինչև օրվա երկրորդ կես՝ թուրքական կողմի նախաձեռնությամբ»․ Զախարովա

«Բանակցությունները հետաձգվել են մինչև օրվա երկրորդ կես՝ թուրքական կողմի նախաձեռնությամբ»․ Զախարովա

Ստամբուլում կայանալիք բանակցությունները թուրքական կողմի նախաձեռնությամբ հետաձգվել են մինչև օրվա երկրորդ կեսը։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Ստամբուլում կայանալիք բանակցությունները թուրքական կողմի նախաձեռնությամբ հետաձգվել են մինչև օրվա երկրորդ կեսը», – լրագրողներին հայտնել է Զախարովան։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունների միջև ուղիղ բանակցությունները տեղի կունենան Երևանի ժամանակով ժամը 11:00-ին: Ռուսական պատվիրակությունը գլխավորում է Ռուսաստանի Դաշնության նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին։

Հիշեցնենք նաև, որ Երևանի ժամանակով ժամը 15,00-ին Անկարայում նախատեսվում է Էրդողան- Զելենսկի հանդիպում։

Leave a Comment