Ռուսաստանի ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը բացասաբար է պատասխանել այն հարցին, թե շանս կա՞, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ներկա գտնվի Թուրքիայում Ուկրաինայի հետ բանակցություններին։
«Ոչ»,- Պեսկովի խոսքերն է մեջբերում CNN-ը։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ավելի վաղ առաջարկել էր Ուկրաինային վերսկսել ուղիղ բանակցություններն առանց նախապայմանների Ստամբուլում մայիսի 15-ին։
Երկրի ղեկավարը չի բացառել, որ համապատասխան բանակցությունների ընթացքում կողմերը կարող են համաձայնության գալ հրադադարի շուրջ։ Ինչպես հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, Ռուսաստանը վճռական է լրջորեն փնտրել երկարաժամկետ խաղաղ կարգավորման հասնելու ուղիներ։
Նրա խոսքով՝ Ուկրաինայի հետ առաջարկվող բանակցությունների նպատակներն են վերացնել հակամարտության բուն պատճառները եւ ապահովել Ռուսաստանի շահերը։