
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ պատրաստ է անհրաժեշտության դեպքում միանալ Ուկրաինայում հակամարտության կարգավորման շուրջ բանակցություններին Թուրքիայում՝ ուրբաթ օրը։
«Եթե ինչ-որ բան պատահի, ես ուրբաթ կմեկնեմ այնտեղ, եթե դա նպատակահարմար լինի», – ասել է Թրամփը՝ Դոհայում գործարար առաջնորդների հետ հանդիպման ժամանակ։
«Բայց հիմա մենք ունենք մարդիկ, որոնք բանակցություններ են վարում, ես պարզապես հույս ունեմ, որ Ռուսաստանն ու Ուկրաինան կարող են ինչ-որ բան անել։ Սա (պատերազմը) պետք է դադարեցվի», – հավելել է Թրամփը։
Հիշեցնենք՝ ՌԴ-ի և Ուկրաինայի պատվիրակությունները գտնվում են Ստամբուլում, որտեղ կեսօրից հետո նախատեսցում են Ուկրաինայի և Ռուսաստանի միջև ուղիղ բանակցություններ։