
«Հայաստանում վերջին տարիներին սրընթաց կերպով զարգանում է ռազմաարդյունաբերական համալիրը»,- այսօր ԱԺ արտահերթ նիստում այս մասին հայտարարեց ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը։
«Պաշտպանական կարիքների համար միլիարդավոր դրամներ ու միլիոնավոր դոլարներ են ծախսվում ներքին արտադրողներից ձեռքբերումների համար։ Շատ ողջունելի է, դա խոսում է ռազմարդյունաբերական համալիրի կայացման մասին, որը Հայաստանի համար ռազմավարական նշանակություն ունի»,- ասաց Արշակյանը՝ առաջարկելով
ռազմական նշանակության ապրանքների ներքին գնումների համար որոշակի քվոտաների սահմանման հարց քննարկել՝ կապված պաշտպանական ծախսերի հետ։
«Առաջարկում եմ, որ ներմուծում ու ներքին արտադրություն համամասնությունների մեջ փորձենք օրենսդրական այնպիսի կարգավորումներ դնել, որ ներդրումների շարունակականությունը ապահովված լինի երկարաժամկետ կտրվածքով»,- ասաց Արշակյանը։