«Սահմանամերձ Բարեկամավանի դպրոցը լուծարման եզրին է»․ Ոսկան Սարգսյան

«Սահմանամերձ Բարեկամավանի դպրոցը լուծարման եզրին է»․ Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Սահմանամերձ Բարեկամավանի դպրոցը ցանկանում են լուծարել, երբ աշակերտներին այլ դպրոց տեղափոխելու ճանապարհը դեռ քննարկման փուլում է։
Մայիսի 3-ին «Կրթվելը նորաձև է» շարժման շրջանակներում Նոյեմբերյան համայնքի Բերդավան գյուղի գեղագիտական կենտրոնում հանդիպման ժամանակ սահմանամերձ Բարեկամավանի միջնակարգ դպրոցի տնօրեն Աստղիկ Ազատյանը Նիկոլ Փաշինյանին մտահոգություն է հայտնել, որ կառավարության ծրագրով, մինչև 2026 թվականը 100 դպրոցներ, որոնք քիչ աշակերտներ ունեն, լուծարվելու են։ Բարեկամավանի դպրոցը 17 աշակերտ ունի, սակայն դպրոցի առկայությունն է Բարեկամավանը որպես բնակավայր պահում, որպեսզի մնացած բնակիչները չարտագաղթեն։ Ն․ Փաշինյանը հայտնել է, որ Բարեկամավանից դեպի սահմանամերձ Դովեղ գյուղ տանող ճանապարհ է կառուցվելու և բարեկամավանցի դպրոցականները կսովորեն Դովեղի նորակառույց դպրոցում։ Իսկ Դովեղի դպրոցի շինարարությունը շուրջ մեկ տարի դադարեցված է ,շինարարական կազմակերպության հետ պայմանագիրը՝ խզված, հայտնի չէ, թե շենքը երբ կգործարկվի։
Տավուշի մարզպետ Հայկ Ղալւմյանին հարցրել եմ ՝ ե՞րբ է կառուցվելու Բարեկամավան-Դովեղ կամ Բարեկամավան-Նոյեմբերյան անտառային ճանապարհը։ Մարզպետարանից պատասխանել են « Դովեղ – Բարեկամավան ավտոճանապարհի հարցը քննարկման փուլում է»:

Աղբյուրը`   Ոսկան Սարգսյան

Leave a Comment