ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հաստատել է մայիսի 15-ին Ստամբուլում Ուկրաինայի հետ կայանալիք բանակցություններին Ռուսաստանի պատվիրակության կազմը, հայտնել Է Կրեմլի մամուլի ծառայությունը:
Պատվիրակությունը կգլխավորի նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին։ Կազմում ընդգրկվել են նաև ԱԳ փոխնախարար Միխայիլ Գալուզինը, Ռուսաստանի ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Իգոր Կոստյուկովըն պաշտպանության փոխնախարար Ալեքսանդր Ֆոմինը:
