Միացյալ Նահանգները դեմ է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին հունիսի 24-ին Հաագայում անցկացվելիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին հրավիրելուն։ Դրա մասին հաղորդում է իտալական ANSA գործակալությունը՝ վկայակոչելով դիվանագիտական աղբյուրներին։
«ՆԱՏՕ-ի գրեթե բոլոր դաշնակիցները տարակուսանք են հայտնել Վաշինգտոնին այդ որոշման վերաբերյալ»,-հայտարարել է գործակալության աղբյուրներից մեկը։
Մայիսի 14-ի դրությամբ գագաթնաժողովին մասնակցելու հրավեր էին ստացել միայն չորս ոչ դաշինքային երկրներ՝ Ճապոնիան, Հարավային Կորեան, Ավստրալիան և Նոր Զելանդիան։
Գործակալությունը նշում է, որ գագաթնաժողովին Ուկրաինայի մասնակցության հարցը դեռևս փակված չէ։ Այդ թեման կարող է բարձրացվել Անթալիայում անցկացվելիք արտգործնախարարների հանդիպման ժամանակ։
Bloomberg-ի տվյալներով՝ Հաագայում անցկացվելիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը կլինի «նախորդ հանդիպումներից կարճ» և կկենտրոնանա ռազմական ծախսերի ավելացման և ռազմական արտադրության ավելացման թեմայի, այլ ոչ թե Ուկրաինայի խնդրի վրա։