«Ի դեպ». «Ամենաճիշտ» ՄԻՊ-ը – Yerevan Today

Ի դեպ, մայիսի 14-ին Ազգային ժողովում Լևոն Քոչարյանի ելույթից հետո կրքերը բորբոքվեցին, տեղի ունեցավ քաշքշուկ պատգամավորների միջև, հնչեցին վիրավորանքներ և հայհոյանքներ։

Այս ամենին խորհրդարանից լուռ հետևում էր Հայաստանում մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը, ում միակ արձագանքն այդ պահին եղավ շատ շտապ ՔՊ-ական Հակոբ Արշակյանի մոտ վազելը՝ անհայտ է, թե ինչու։

Ավելի ուշ՝ իր քաղաքական ելույթում նա ընդամենը խորհրդարարնին ոչ հարիր անվանեց տեղի ունեցածը, ապա քննադատեց «Հայաստան» խմբակցության պատգամավորներին իրեն քննադատելու համար և մեղադրեց ՄԻՊ-ի «սխալ» թեկնածու առաջադրելու մեջ։

Ճիշտ թեկնածուն ինքն է, որը մարդկանց մեղադրող դատախազի տեղակալից դարձել է մարդկանց պաշտպանող կառույցի ղեկավար։

Մանրամասն՝ տեսանյութում։

 

Leave a Comment