
Հոգեբան Անի Ապիտոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հանգիստ թողեք երեխաներին։ Բուլինգը բուլինգով խորանում է, չի լուծվում։
Երեխաների վրա միջավայրի ազդեցության գործոնը մեծ է։ Նրանց զարգանալու, կրթվելու համար միջավայր է հարկավոր։ Միջավայր, որի մեջ կընդգրկվի նաև ծնողը։
Ի՞նչ միջավայրում է ապրում այժմ երեխան։ Ուղղակի շուրջբոլորը դիտեք, շատ հեռու մի գնացեք։
Պետությունը նաև դրա համար է։
Գործող իշխանությունն էլ այդ միջավայրի գլխավոր պատասխանատուն՝ իր բոլոր օղակներով»։
Աղբյուրը` Անի Ապիտոնյան