Մերցը Թրամփին հրավիրել է Գերմանիա՝ այցելելու պապի հայրենի քաղաքը

Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցn ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին հրավիրել է այցելել Գերմանիա՝ Բադ Դյուրկհեյմ (Հռենլանդ-Պֆալց) քաղաք, որտեղից սերում են ամերիկացի առաջնորդի նախնիները։

«Ես հրավիրել եմ նրան (Թրամփին) այցելել Գերմանիա և իր հայրենի Բադ Դյուրքհայմ քաղաք: Եվ ես նրա հետ կգնամ այնտեղ», – ասել է Մերցը Բեռլինում միջոցառման ժամանակ: Նրա խոսքերը մեջբերում է DPA գործակալությունը։

Միաժամանակ, Գերմանիայի կանցլերը հաստատել է, որ «շուտով» կայցելի Թրամփին Վաշինգտոնում։ Այնտեղ նա ԱՄՆ նախագահի հետ կքննարկի ՆԱՏՕ-ի հետ կապված հարցեր, ինչպես նաև Ուկրաինայի ներկայիս իրավիճակը։

Թրամփի պապը՝ Ֆրիդրիխ Թրամփը, սերում է գերմանական փոքր գինեգործական Կալշտադտ քաղաքից  որը Բադ Դյուրքհայմ շրջանի մի մասն է։ Այնտեղից Թրամփի տատիկն ու պապիկը գաղթել են Նյու Յորք։

Leave a Comment