Դավիդ դե Խեան կարող է հեռանալ «Ֆիորենտինայից»

Իսպանացի դարպասապահ Դավիդ դե Խեան, ով ներկայումս խաղում է «Ֆիորենտինայի» կազմում Սերիա Ա-ում, կարող է տեղափոխվել Թուրքիայի Սուպերլիգա։ Այս մասին հաղորդում է Todofichajes-ը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ Ստամբուլի «Ֆեներբախչեն» հետաքրքրված է 34-ամյա դարպասապահի հետ պայմանագիր կնքելով։ Դե Խեան կարող է միանալ թուրքական գրանդին որպես ազատ գործակալ, քանի որ նրա պայմանագիրը «մանուշակների» հետ ուժի մեջ է մինչև 2025 թվականի հունիսի վերջը։

Ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատվում է հինգ միլիոն եվրո։ Իտալիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանում Դավիդը ֆլորենտական ​​թիմի կազմում անցկացրել է 33 խաղ։ Նա բաց է թողել 34 գոլ և անառիկ պահել դարպասը 11 խաղում։

Leave a Comment