Թրամփը հայտնել է, որ Պուտինը կցանկանար, որ ինքը լինի Թուրքիայում բանակցություններին, եւ դա հնարավոր է

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նորից հետաքրքրվածություն է հայտնել Թուրքիա մեկնելու հարցում, որպեսզի մասնակցի Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու եւ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի միջեւ կարեւոր հարցերի վերաբերյալ հնարավոր հանդիպմանը՝ չորեքշաբթի հայտնելով, որ Պուտինը «կցանկանար, որ ես այնտեղ լինեի», եւ դա «հնարավոր» է, տեղեկացրել է CNN հեռուստաալիքը։
«Նա կցանկանար, որ ես այնտեղ լինեի, եւ դա հնարավոր է։ Դա չի նշանակում, թե ես դա չէի անի, որպեսզի փրկեի շատ կյանքեր եւ վերադառնայի»,- ասել է Թրամփն ի պատասխան CNN-ի՝ նախագահի ինքնաթիռում տրված հարցի։
«Ես չգիտեմ՝ կլինի արդյոք նա այնտեղ, եթե ես այնտեղ չլինեմ»,- նշել է ԱՄՆ նախագահը։
Պատասխանելով Վլադիմիր Պուտինի ռազմավարության մասին հարցին եւ այն հարցին, թե արդյոք ինքը նախկինի պես զգում է, որ Ռուսաստանի ղեկավարը «խաղում է իր հետ», ինչպես նա ենթադրել էր սոցցանցում արված նախորդ գրառման մեջ, Թրամփը լրագորղներին ասել է, որ այդ մասին կհայտնի մի քանի օր հետո։
Ավելի վաղ Թրամփը հիշեցրել էր Թուրքիայում կանգ առնելու հնարավորության մասին Մերձավոր Արեւելք կատարած իր այցի ժամանակ՝ ասելով. «Ես մտածում էի այն մասին, որ իրականում թռչեմ այնտեղ։ Ես կարծում եմ՝ դա հնարավոր է, եթե ես մտածեմ, որ ամեն բան կարող է ստացվել»։

Leave a Comment