Լիգա 1-ում հնարավոր է ձևաչափի փոփոխություն տեղի ունենա — Armsport.am

Ֆրանսիայի առաջնությունը կարող է մտցնել առաջնության փլեյ-օֆֆ փուլ։ Ինչպես հաղորդում է L’Équipe-ը, Լիգա 1-ի հնարավոր բարեփոխումներից մեկը կարող է լինել մրցաշրջանի հիմնական փուլի ավարտին չորս ուժեղագույն թիմերի միջև լրացուցիչ մինի-մրցաշարի ներդրումը, որում կորոշվի երկրի չեմպիոնը։

Նշվում է, որ բարեփոխումը նպատակ ունի մեծացնել Լիգա 1-ում ինտրիգը, քանի որ վերջին տարիներին մրցաշարը կորցրել է իր մարքեթինգային գրավչության մի մասը։

Աղբյուրի փոխանցմամբ, չորս թիմերի մինի-մրցաշարը բաղկացած կլինի երկու կիսաեզրափակիչից և մեկ եզրափակիչից։

Ակնկալվում է, որ ոչ բոլոր ակումբները դրական կարձագանքեն այս գաղափարին։

Leave a Comment