Իրապես ինձ համար շատ ցավալի է, որ մենք խորհրդարանում կարող ենք ունենալ նման միջադեպեր: Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ ՄԻՊ Անահիտ Մանասյանը՝ անդրադառնալով քիչ առաջ ԱԺ նիստերի դահլիճում տեղի ունեցած հրմշտոցին։
«Ես հատուկ նշեցի՝ սա բոլորիս ամոթն է, որովհետև սա ցույց է տալիս մեր երկրի հեղինակությունը և մոտեցումը տարբեր խնդիրներին, ու այո՛, մենք պետք է ամեն ինչ անենք, որ ընդհանրապես խուսափենք այս ամենից, ընդ որում, նորից եմ կրկնում՝ այստեղ ոչ թե որևէ մեկին թիրախավորելու խնդիր ունենք, այլ այս բոլոր երևույթները վերացնելու խնդիր»,- ասաց ՄԻՊ-ը:
Հիշեցնենք, որ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի ելույթի շրջանակում իշխանությանն ուղղված մեղադրանքներին արձագանքեց ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը, որի ելույթի ժամանակ տեղից արձագանքեց Լևոն Քոչարյանը: Հակոբ Արշակյանը պահանջեց տեղից չմիջամտել, ելույթը չխանգարել, հակառակ դեպքում` պատգամավորին «դուրս կշպրտի դահլիճից»: Ընդդիմադիր և իշխանական պատգամավորների միջև հրմշտոց սկսվեց։