
«Եթե թերթեք Լիլիթ Աղեկյանի ֆեյսբուքյան էջը, կտեսնեք, որ ավելի շատ իրավունքների պաշտպանության կարիք ունեն այն մարդիկ, ում ինքը կեղտոտ բառապաշարով անդրադառնում է»,- ԱԺ ամբիոնից ասաց ՔՊ-ական պատգամավոր Էմմա Պալյանը՝ ընդդիմադիրներին մեղադրելով գյումրեցի լրագրող Լիլիթ Աղեկյանի պաշտպանի դերը ստանձնելու մեջ։ «Պաշտպանի դերը ստանձնել մի անձի, ով անգամ անչափահաս երեխաների տեսանյութեր է տեղադրում իր էջում՝ իր կեղտոտ բառապաշարով, տեղին չէ։ Անձամբ իմ երեխայի տեսանյութն է հրապարակել իր էջում»,- ասաց Պալյանը։