Կոբախիձեն տարակուսանք է հայտնել Թրամփին Վրաստանի հետ հարաբերությունները վերականգնելու հարցում ԱՄՆ լռության կապակցությամբ

Վրաստանի և ԱՄՆ-ի հարաբերությունները զգալիորեն վատթարացան 2024 թվականին այն բանից հետո, երբ երկիրը ընդունեց օտարերկրյա գործակալների մասին օրենքը։ Նոյեմբերի 28-ին Կոբախիձեի հայտարարությունից հետո ԵՄ-ին անդամակցելու շուրջ բանակցությունների բացման գործընթացը սառեցնելու մասին, ԱՄՆ Պետդեպարտամենտը դադարեցրեց իր ռազմավարական գործընկերությունը հանրապետության հետ։

 

Դեռ Թրամփի` նախագահ ընտրվելուց առաջ վրացական իշխանությունները բազմիցս հայտարարել են, որ հույսեր են կապում ԱՄՆ-ում իշխանափոխության և Վաշինգտոնի հետ հարաբերությունների վերակայման հետ։

«Մի քանի շաբաթ առաջ ես դիմել էի ձեզ վրաց-ամերիկյան հարաբերությունների վերաբերյալ նամակով, այս նամակին նախորդել էին իմ հրապարակային հայտարարությունները, որտեղ ես բացեիբաց հայտնել էի Վրաստանի պատրաստակամությունը վերականգնելու վրաց-ամերիկյան ռազմավարական գործընկերությունը մաքուր թերթիկով և կոնկրետ ուղեցույցով։

 

Սակայն մեր նամակին և հրապարակային հայտարարություններին դեռ պատասխան չենք ստացել։

 

Leave a Comment