Բոլորս Ուկրաինայում կցանկանայինք, որ Թրամփը մեզ հետ լիներ Թուրքիայում ՌԴ-ի հետ բանակցություններին. Զելենսկի

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինայի համար կարևոր է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մասնակցի մայիսի 15-ին Թուրքիայում կայանալիք Ուկրաինա-ՌԴ հանդիպմանը։

«Ես հենց նոր լսեցի նախագահ Թրամփի հայտարարությունը, շատ կարևոր խոսքեր էին: Ես աջակցում եմ Թրամփին ամբողջական և անվերապահ հրադադարի գաղափարի հրացում, քանի որ դա հիմք տա դիվանագիտության համար։ Եվ մենք դա ենք ուզում, մենք պատրաստ ենք մեր կողմից լռություն ապահովել», – ասել է նա։

Պետության ղեկավարը հավելել է, որ պատրաստ է Թուրքիայում կայանալիք հանդիպմանը և հույս ունի, որ ռուսական կողմը չի խուսափի հանդիպումից։

«Եվ իհարկե, մենք բոլորս Ուկրաինայում կցանկանայինք, որ նախագահ Թրամփը մեզ հետ լիներ Թուրքիայի այս հանդիպմանը: Սա ճիշտ գաղափար է: Մենք կարող ենք շատ բան փոխել: Նախագահ Էրդողանը իսկապես կարող է ամենաբարձր մակարդակով հանդիպում կազմակերպել: Շնորհակալություն բոլորին, ովքեր օգնում են», – հավելել է նա:

Երկուշաբթի Թրամփը կարծիք է հայտնել, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև առաջիկա բանակցությունները կարող են արդյունավետ լինել և ասել, որ կարող է թռչել Ստամբուլ, եթե դա օգտակար լինի:

Leave a Comment