ՔՊ-ում գլխավոր դատախազի դեմ բունտ է հասունանում․ ԶԼՄ – Armenia Today

ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի շուրջ «Քաղաքացիական պայմանագիր» (ՔՊ) խմբակցությունում խմորումներ են, որոնք կարող են բունտի վերածվել, գրել է «Ժողովուրդ» օրաթերթը՝ հղում անելով ՔՊ-ում իր աղբյուրին։

Ըստ թերթի՝ տարեկան զեկույցը ներկայացնող դատախազը կտրուկ ու չոր է պատասխանել պատգամավորներին՝ հարուցելով ՔՊ-ականների դժգոհությունը և դառնալով նրանց համար նոր թիրախ: Բացի այդ՝ պատգամավորները դժգհում են, որ դատախազը ոչ մի պատգամավորի կոնկրետ հարցի շոշափելի պատասխան չի տվել, նշել է լրատվականը։

«Նրա չոր, նույնիսկ արհամարհական ոճն այնքան է բարկացրել ՔՊ պատգամավորներին, որ երեկ երեկոյան, ՔՊ տարբեր սենյակներում Վարդապետյանի պահվածքն ակտիվ քննարկման թեմա էր: Ոմանք նույնիսկ ակնարկում էին, որ դատախազի պաշտոնում Վարդապետյանի պաշտոնավարումը ցանկանում են կասեցնել. կա՛մ կհասնեն այնտեղ, որ նա «sms ստանա» և հեռանա «ինքնակամ», կա՛մ էլ դատախազին անվստահություն հայտնելու հարցը կբարձրացնեն»,- պատմել է թերթի աղբյուրը:

Աննա Վարդապետյանը իրավապահ կառույցը ղեկավարում է 2022 թվականի սեպտեմբերի 15-ից:

Leave a Comment