Քննարկվել է պաշտպանության ոլորտում Հայաստան-ԳԴՀ համագործակցության ընթացքը․ Պապիկյանը Բեռլինում հանդիպել է ԳԴՀ-ի իր պաշտոնակցի հետ

Քաղաքականություն

14.05.2025 | 09:29

Մայիսի 13-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը Բեռլինում հանդիպել է ԳԴՀ պաշտպանության դաշնային նախարար Բորիս Պիստորիուսի հետ․ տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից։

«Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության ոլորտում Հայաստան-ԳԴՀ համագործակցության ընթացքը և զարգացման հեռանկարները: Կողմերը բարձր են գնահատել գործակցության ներկա մակարդակը և այն ընդլայնելու պատրաստակամություն հայտնել:

Զրուցակիցներն անդրադարձել են նաև տարածաշրջանային ու միջազգային անվտանգությանն առնչվող հարցերի»,- ասված է հաղորդագրությունում։

Leave a Comment