40-ամյա վարորդը Աշտարակի կամրջի հարևանությամբ կցորդիչով բեռնատարով բախվել է երկաթե արգելապատնեշներին և մասամբ փակել երթևեկելի գոտին

Մայիսի 13-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 18։20-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 19 կմ հատվածում, Աշտարակի կամրջի հարևանությամբ Կոտայքի մարզի բնակիչ 40-ամյա Աշոտ Մ․-ն իր վարած «DAF» մակնիշի կցորդիչով բեռնատարով բախվել է բաժանարար գոտու երկաթե արգելապատնեշներին և մասամբ փակել երթևեկելի գոտին։

Ինչպես հայտնում է shasmhyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Աշտարակի հրշեջ-փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ։ Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և քաղաքացիների հետ այն տեղափոխել երթևեկելի գոտի։

Վթարի փաստով ՊԾ Արագածոտնի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում։

Leave a Comment