ԱՄՆ-ը կմասնակցի Ռուսաստան-Ուկրաինա բանակցություններին․ Ռուբիոն, Ուիթքոֆը և Քելլոգը կմեկնեն Ստամբուլ

Սաուդյան Արաբիայում իր ելույթի ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հինգշաբթի կմեկնի Թուրքիա՝ մասնակցելու Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցություններին, հաղորդում է NBC News-ը։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահը չէր բացառել բանակցություններին իր անձնական ներկայության հնարավորությունը։

Սպիտակ տան բարձրաստիճան պաշտոնյան NBC News-ին հաստատել է, որ Ռուբիոյից բացի, Ստամբուլում անցկացվելիք բանակցություններին ներկա կլինեն նաև ԱՄՆ հատուկ բանագնացներ Սթիվ Ուիթքոֆը և Քիթ Քելլոգը։

Leave a Comment