Ալիևը Թուրքիայի ԱԽ գլխավոր քարտուղարի հետ քննարկել է երկու երկրների հարաբերությունների խորացումը

Քաղաքականություն

13.05.2025 | 22:55

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բաքվում ընդունել է Թուրքիայի  Ազգային անվտանգության խորհրդի գլխավոր քարտուղար Օքայ Մեմիշին։ Ալիևն ընդգծել է, որ Օքայ Մեմիշը Թուրքիայի Ազգային անվտանգության խորհրդի գլխավոր քարտուղարի պաշտոնում նշանակվելուց հետո առաջին անգամ է այցելում Ադրբեջան՝ հույս հայտնելով, որ այցը հաջող կլինի։

Ադրբեջանական կողմի հաղորդմամբ՝ զրույցի ընթացքում գոհունակություն է արտահայտվել «երկու երկրների միջև բոլոր ոլորտներում եղբայրական և դաշնակցային հարաբերությունների խորացման կապակցությամբ»։ Ընդգծվել է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջև ջերմ հարաբերությունները մեծ ներդրում են ունենում երկկողմ համագործակցության հետագա ընդլայնման գործում։

Հանդիպմանը նշվել է նաև երկու  երկրների միջև հաջող համագործակցությունը բոլոր ոլորտներում, այդ թվում՝ անվտանգության հետ կապված հարցերում։

Հիշեցնենք, որ այսօր Ալիևը հանդիպել է նաև Թուրքիայի ՊՆ ղեկավար Յաշար Գյուլերին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

Leave a Comment