Հոսանքահարված զինվորը Վարդենուտից էր • ԿԵՆՏՐՈՆ.am • Նորություններ և լուրեր Հայաստանից և Արցախից

Հոսանքահարված զինվորը Վարդենուտից էր

Այսօր հոսանքահարման հետևանքով մահացած զինծառայող

Կարեն Էդգարի Ավետիսյանը Վարդենուտից էր, ծառայում էր Մեղրիում, ամռանը կլրանար զինվորագրման մեկ տարին: Համագյուղացիները լրագրողների հետ զրույցներում հավաստիացրել են՝ Կարենը ծառայության ընթացքից գոհ էր: Ծնողները սովորական հողագործ-անասնապահ մարդիկ են, մի քույր ունի՝ դպրոցակահասակ:

Հիշեցնենք, որ մայիսի 13-ին՝ ժամը 10։30-ի սահմաններում, դեռևս չպարզված հանգամանքներում հոսանքահարման հետևանքով մահացել է ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող Կարեն Էդգարի Ավետիսյանը։

Leave a Comment