Մայիսի 13-ին՝ ժամը 17:15-ին «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությանը չպատկանող էլեկտրահաղորդման բարձրավոլտ համակարգից առաջացած խնդրի հետևանքով հոսանքազրկվել են ընկերության սպասարկման ոլորտում գտնվող Երևան քաղաքի որոշ հատվածներ։ Հայտնում է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը։ Հոսանքազրկվել են Քրիստափորի, Տպագրիչների, Տոլստոյի փողոցներ, Տիգրան Մեծի պողոտա, Վարդաշենի, Վարդանանց, Վազգեն Սարգսյանի, Սասունցի Դավթի, Սայաթ-Նովայի, Պուշկինի, Չարենցի, Վրացյանի, Սոֆիայի փողոցնեը։ «ՀԷՑ»-ից հայտնում են, որ ընկերության վթարավերականգնողական բրիգադներն աշխատում են արտակարգ ռեժիմով՝ սեղմ ժամկետում բաժանորդներին ապահովելու այլնտանքային սնուցում: