Թուրքիայի և Իրանի նախագահները տարածաշրջանային հարցեր են քննարկել

Ermenihaber. Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում Տնտեսական համագործակցության ութ երկրների (D-8) 11-րդ գագաթնաժողովի շրջանակում հանդիպել են Թուրքիայի և Իրանի նախագահները։ Նշվում է, որ հանդիպման ընթացքում Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Մասուդ Փեզեշքիանը քննարկել են թուրք-իրանական հարաբերությունները, տարածաշրջանային, ինչպես նաև գլոբալ բնույթի հարցեր:

Էրդողանը նշել է, որ Թուրքիա Իրան հարաբերությունները կազմում են տարածաշրջանային կայունության հիմքը։ Թուրքիայի նախագահը նաև նշել է, որ Թուրքիան և Իրանը  հնարավություն  ունեն առևտրաշրջանառությունը հասցել 30 մլրդ դոլարի։

Անդրադառնալով Սիրիայում վերջին իրադարձություններին՝ Էրդողանը նշել է, որ անհրաժեշտ է պաշտպանել Սիրիայի տարածքային ամբողջականությունն ու միասնությունը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a Comment