Գլոբբինգը շարունակում է զարգացնել օնլայն գնումների մշակույթը Հայաստանում

Գլոբբինգը շարունակում է զարգացնել օնլայն գնումների մշակույթը Հայաստանում

13 մայիսի 2025 – 18:45 AMT

PanARMENIAN.Net – Հայաստանում օնլայն գնումների ոլորտը շարունակաբար ընդլայնվում է։ Վերջին տարիներին էլ ավելի շատ մարդիկ են նախընտրում պատվերներ կատարել արտերկրից։ Դա և՛ հարմար է, և՛ մատչելի, միաժամանակ առաջարկում է ընտրության անսահմանափակ հնարավորություններ։

Այս զարգացումներին համընթաց՝ ոլորտի առաջատար Գլոբբինգ ընկերությունը շարունակում է հանդես գալ նորություններով, որոնք միտված են հայ գնորդների պահանջները լիարժեք բավարարելուն։

Այսպիսով, Գլոբբինգը հայտարարել է միանգամից 2 նորության մասին։

Այժմ հասանելի է առաքման ևս մեկ շատ սպասված ուղղություն՝ Իսպանիան։ Սա հնարավորություն է տալիս հայ գնորդներին պատվիրել ապրանքներ իսպանական հանրահայտ օնլայն խանութներից և ստանալ ծանրոցներն արագ ու ապահով Հայաստանում՝ ավելի քան 150 ինովացիոն ստացման կետերում։

Ինչպես նաև, Գլոբբինգը գործարկել է Չինաստանից առաքման նոր ցամաքային եղանակ, ինչը հաճախորդներին կտա ընտրության շատ ավելի մեծ հնարավորություն և ազատություն։

Վերջերս ընկերությունը ներկայացրել էր ոլորտում սահմանած ռեկորդների մասին՝ ավելի քան 1 միլիոն գրանցված օգտատերերով և ավելի քան 10 միլիոն առաքած ծանրոցներով։

Leave a Comment