Բեռլինում հանդիպել են Սուրեն Պապիկյանն ու Միացյալ Թագավորության զինված ուժերի նախարարը

Մայիսի 13-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը Բեռլինում հանդիպել է Միացյալ Թագավորության զինված ուժերի նախարար Լյուկ Փոլարդի հետ:


Ինչպես հայտնում են ՊՆ-ից, հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Միացյալ Թագավորություն համագործակցության հիմնական ուղղություններին և դրանց զարգացման հեռանկարներին առնչվող հարցեր:

Երկուստեք պատրաստակամություն են հայտնել համագործակցությանը նոր թափ հաղորդել՝ երկու երկրներում պաշտպանության հարցերով կցորդներ նշանակելով:

Անդրադարձել են նաև տարածաշրջանային և միջազգային անվտանգությանը վերաբերող հարցերի

Leave a Comment