Հնդիկ վաճառականները կրպակներից հեռացրել են թпւրքական ապրանքները

Դիտում ՝ 20 328

Հնդկաստան-Պակիստան հակամարտության վերջին սրացումներն ազդել են թուրք-հնդկական տնտեսական համագործակցության վրա:

Թուրքական մեդիայում տարածվող լուրերում ընդգծվում է, որ Թուրքիայի կողմից Պակիստանի աջակցող հայտարարություններն ունեցել են իրենց հետևանքները:

Սոցցանցերում տարածվող տեսահոլովակներում երևում է, թե ինչպես են հնդիկ վաճառողները կրպակներից դուրս հանում «Made in Turkiye» պիտակով խնձորները և խաչ քաշում պիտակների վրա:

«Այդ կադրերն ուշագրավ են թե՛ տնտեսական և թե՛ դիվանագիտական դրսևորումների տեսանկյունից: Տեղի ունեցածն օրակարգային է դարձել սոցցանցերում»,- գրում են թուրքական մամուլում:

Կիսվել սոց․ ցանցերում

Leave a Comment