Վարչապետը պիտի զանգեր, ասեր՝ ախպեր ջան, վրացի ջան, ինչու՞ չեք թողնում, որ մեր ֆուռերը գնան տեղ հասնեն». Կոնյակագործ

«Սադրանք է Վրաստանի կողմից, իսկ մենք թույլ ենք, չենք կարողանում ասել՝ ախպեր ջան, խի՞ եք սադրանք անում, խի՞ չեք թողնում, որ մեր ֆուռերը գնան Ռուսաստան հասնեն»։ Այսպես այսօր՝ մայիսի 13-ին Վրաստանի դեսպանատան մոտ իրականացվող բողոքի ակցիայի ժամանակ կոնյակագործներից մեկը՝ Կամո Ամիրխանյանը,  ներկայացրեց Վրաստանի սահմանին ստեղծվախ իրավիճակը։
Կոնյակագործները պահանջում են վերջ դնել հայ արտահանողների մեքենաներն առանց պատճառի օրերով սահմանին պահելուն։
Լրագրողի դիտարկանն այն մասին, որ Վրաստանը Հայաստանի բարեկամ երկրներից է, և ինչու՞ պիտի նման կերպ վարվի հայ արտադրողների հետ, ակցիայի մասնակիցն ասաց.
«Էսօր մենք բարեկամ չունենք, թույլ երկրի կողքը ոչ մնեկ չի կանգնում։ Վարչապետը պիտի վերցներ հեռախոսը, զանգեր, ասեր՝ ախպեր ջան, վրացի ջան, ինչու՞ չեք թողնում, որ մեր ֆուռերը գնան տեղ հասնեն։ Պարզ հարց ա՝ պատճառը ասեք, մի թողեք։ Վարչապետը թուլություն ա դրսևորում։ Վրաստանի վարչապետն ու նախագահն եկան, ինքը գնաց Վրաստան, ասացին՝ մենք իրար ախպերներ ենք, բայց ոչ մի բան չփոխվեց»։
Հիշեցնենք, որ այսօր առավոտից կոնյակագործները բողոքի ակցիա են իրականացնում Հայաստանում Վրաստանի դեսպանատան դիմաց` պահանջելով վերջ դնել հայ արտահանողների մեքենաներն առանց պատճառի օրերով սահմանին պահելուն:

Leave a Comment