Այսօր կմեկնարկի «Եվրատեսիլ 2025» երգի միջազգային մրցույթի 1-ին կիսաեզրափակիչը

Դիտում ՝ 21 061

Այսօր, ժամը 23.00-ին՝ Առաջին ալիքի եթերում կարող եք հետևել «Եվրատեսիլ 2025» մրցույթին ուղիղ միացմամբ:

«Եվրատեսիլ 2025» երգի միջազգային մրցույթում Հայաստանը կներկայացնի Պարգը`«Survivor» երգով:

Մրցույթի կիսաեզրափակիչ համերգները տեղի կունենան Շվեյցարիայի Բազել քաղաքում, մայիսի 13-ին և 15-ին, իսկ եզրափակիչը՝ մայիսի 17-ին:

Պարգը ելույթ կունենա մայիսի 15-ին՝ մրցույթի 2-րդ կիսաեզրափակչում:

«Ես իմ մաքսիմում էներգիան տալիս եմ, որ առաջին տեղը գրավեմ, կամ գոնե 2-րդ, բայց միանշանակ ուզում եմ ու տրամադրված եմ հնգյակի մեջ հայտնվել»,-Tert.am Life-ի հետ զրույցում՝ Շվեյցարիա մեկնելուց առաջ ասել էր Պարգը։

Կիսվել սոց․ ցանցերում

Leave a Comment