Կոբախիձեն փոխվարչապետ է նշանակել ԱՄՆ պատժամիջոցների տակ գտնվող Վրաստանի ՆԳ նախարարին

Վրաստանի վարչապետ Իրակլի
Կոբախիձեն ՆԳ նախարար Վախթանգ Գոմելաուրին, որի նկատմամբ սահմանվել են ԱՄՆ
պատժամիջոցներ, նշանակել է փոխվարչապետ։ Կառավարության աշխատակազմից հայտնում են,
որ հրամանը ստորագրվել է այսօր՝ դեկտեմբերի 20-ին։

«Իրակլի Կոբախիձեն համապատասխան հրամանը ստորագրել է այսօր»,- ասվում է մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։

Այս որոշումից հետո Վրաստանը կունենա երեք փոխվարչապետ՝ առաջին փոխվարչապետ, էկոնոմիկայի նախարար Լևան Դավիթաշվիլին, պաշտպանության նախարար Իրակլի Չիկովանին և ներքին գործերի նախարար Վախթանգ Գոմելաուրին։

 

Source link

Leave a Comment