«Կրթությունը նորաձև է» նախաձեռնությունը կոռուպցիոն ձևերից մեկն է․ Արմենուհի Կյուրեղյան

https://arm.sputniknews.ru/20250513/krtutjuny-nvoradzev-e-nakhadzernutjuny-kvorupcivon-dzeveric-mekn-e-armenuhi-kjureghjan-88890705.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2025

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/03/1b/87197837_117:0:957:630_1920x0_80_0_0_d605c48d859aad3b1ebf0935668bac35.jpg

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

հայաստան, արմենուհի կյուրեղյան, նիկոլ փաշինյան, աննա հակոբյան, կրթություն

հայաստան, արմենուհի կյուրեղյան, նիկոլ փաշինյան, աննա հակոբյան, կրթություն

Բաժանորդագրվել

Ընդդիմադիր պատգամավորը Հակակոռուպցիոն կոմիտեից պահանջում է ստուգել վարչապետի կնոջ նախաձեռնությունն ու դրա շուրջ տարվող գործունեությունը։

ԵՐԵՎԱՆ, 13 մայիսի – Sputnik․ «Կրթությունը նորաձև է» նախաձեռնությունն օրեցօր խորացող կոռուպցիայի ձևերից մեկն է։ Այսօր Ազգային ժողովում այս հայտարարությունն արեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը և ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեին հորդորեց ստուգել նախաձեռնությունն ու դրա շուրջ տարվող գործունեությունը։

«Մի՞թե կոռուպցիա չէ, երբ նախաձեռնության 2 բանախոսների համար պետական միջոցներից ռեսուրսներ են ծախսվում՝ նրանց անվտանգությունն ապահովելու նպատակով։ Որևէ մեկը կարո՞ղ է մեկ այլ հասարակական շարժում կամ նախաձեռնություն նշել, որի գործունեությունն այդքան պետական աջակցություն ստանա, ինչո՞ւ են պետական կառույցներն ապահովում մասնակիցների ներկայությունը, ինչո՞ւ են մասնակիցներից հավաքվում հեռախոսները, պայուսակները, նույնիսկ ժամացույցները»,- նշեց Կյուրեղյանը։

Պատգամավորը ևս մեկ հարց բարձրացրեց՝ որքանո՞վ են նախաձեռնության ընթացքում ներկայացվող թեմաները համաձայնեցված օրենքով սահմանված ՀՀ կրթության զարգացման պետական ծրագրի հետ։ Նա հիշեցրեց, որ «Կրթության մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ կրթության բնագավառում պետական քաղաքականության հենքն ազգային դպրոցն է։ Կրթության բնագավառում պետական քաղաքականության կազմակերպական հիմքը կրթության զարգացման պետական ծրագիրն է, որը ՀՀ կառավարության ներկայացմամբ հաստատվում է ՀՀ Ազգային ժողովի կողմից։

«ԱԺ–ի հաստատած կրթական պետական ո՞ր ծրագրի մեջ են տեղավորվում այն թեմաները, որոնք ներկայացվում են հասարակական այդ շարժման ընթացքում։ Հետևե՞լ եք՝ ինչ կրթական ծրագրի են համապատասխանում այդ թեմաները։ Այդ նախաձեռնությունը համապատասխան հավաստագիր ունի՞ նման գործունեություն ծավալելու համար»,- հարց բարձրացրեց պատգամավորը։

Նա շեշտեց՝ այս և բազմաթիվ այլ հարցեր բաց են մնում, որովհետև խոսքը ՀՀ վարչապետի և նրա տիկնոջ մասին է։ Կյուրեղյանը հավելեց՝ պետական միջոցներով ու իշխանական պարտադրանքով կուսակցական գաղափարախոսության թեզերը ներկայացնելու համար մարդկանց հանդիպումների են բերում։

Հիշեցնենք` տևական ժամանակ է` ՀՀ վարչապետի կինը` Աննա Հակոբյանը, «Կրթությունը նորաձև է» նախաձեռնության շրջանակում հանդիպումներ է անցկացնում տարբեր ոլորտներ ներկայացնող անձանց հետ։ Հանդիպումներին երբեմն մասնակցում է նաև Նիկոլ Փաշինյանը։

Leave a Comment