«Քաղաքականից բացի, այլ պատճառ չեմ տեսնում». բեռնափոխադրողը՝ Վրաստանում կանգնեցված հայկական բեռների մասին

Վերջին մեկ ամսվա ընթացքում Վրաստանում խնդիրներ են առաջացել Հայաստանից արտահանվող ալկոհոլային խմիչքների տարանցման հետ կապված. ՍիվիլՆեթին տեղեկացրեց բեռնափոխադրող ընկերության ներկայացուցիչը՝ անանուն մնալու պայմանով: «Խնդիրը սկսվել է մոտավորապես երկու-երեք շաբաթ առաջ: Վրաստանում կանգնեցնում են ալկոհոլով բարձված՝ Հայաստանից դուրս եկող, Վրաստանով տրանզիտ գնացող մեքենաները: Տանում են Թբիլիսի, «Գեզի» տերմինալ՝ իբր նմուշառման և լաբորատոր փորձաքննության համար»,- պատմում է բեռնափոխադրողը: Մայիսի 13-ին մի խումբ արտահանող ընկերությունների ներկայացուցիչներ հավաքվել են Երևանում Վրաստանի դեսպանատան դիմաց։ Նրանք պարզաբանում են պահանջում դեսպանից, թե ինչու են իրենց բեռները Վրաստանում ստուգումների ենթարկվում, և ինչու է վրացական կողմն արգելում Հայաստանից դուրս եկած ապրանքները Վրաստանի տարածքով հասցնել Ռուսաստան և այլ երկրներ։ ՍիվիլՆեթի […]

Leave a Comment