ԲԴԽ անդամ Արմեն Դանիելյանը ցանկանում է Վճռաբեկ դատարան տեղափոխվել

Հասարակություն

13.05.2025 | 15:10

Բարձրագույն դատական խորհրդի անդամ, Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանիելյանը ցանկանում է Վճռաբեկ դատարան տեղափոխվել։ Դատական իշխանության կայքից տեղեկանում ենք, որ ԲԴԽ-ն երեկ հաստատել է Վճռաբեկ դատարանի քրեական պալատում առաջխաղացման ենթակա դատավորների ցանկն ու այն ուղարկել Ազգային ժողով։

Ցանկում ներառվել են Արմեն Դանիելյանը, Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Լուսինե Աբգարյանը և Երևանի քրեական դատարանի դատավոր Նելլի Բաղդասարյանը։

Նշենք, որ Արմեն Դանիելյանը նախկինում ևս ցանկացել է Վճռաբեկ դատարան տեղափոխվել, միայն թե՝ Հակակոռուպցիոն պալատ։ Ազգային ժողովը, սակայն, կողմ չի քվեարկել նրա թեկնածությանը։

Արաքս Մամուլյան

Leave a Comment