
Ռուսաստանը շարունակում է նախապատրաստվել մայիսի 15-ին Ստամբուլում նախատեսված բանակցություններին, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Ռուսաստանը շարունակում է նախապատրաստվել հինգշաբթի Ստամբուլում նախատեսված բանակցություններին, Կրեմլը չի պատրաստվում այս կապակցությամբ որևէ այլ մեկնաբանություն անել։
Կրեմլը կհայտարարի, թե ով կներկայացնի Ռուսաստանը Ուկրաինայի հետ բանակցություններում, հենց Պուտինը անհրաժեշտ համարի»,- ասել է Պեսկովը։