Հայաստանի իրավապահ մարմինները չարաշահում են կալանքը որպես խափանման միջոց. Թորոսյան

https://arm.sputniknews.ru/20250513/hajastani-iravapah-marminnery-charashahum-en-kalanqy-vorpes-khapanman-mijvoc-tvorvosjan-88885445.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2025

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/04/0f/87833610_64:0:963:674_1920x0_80_0_0_6a90c392d21d30f8f0a5285126d79e37.jpg

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

կալանք, տնային կալանք, արսեն թորոսյան, ձերբակալություն

կալանք, տնային կալանք, արսեն թորոսյան, ձերբակալություն

Բաժանորդագրվել

Ըստ Արսեն Թորոսյանի, շատ դեպքերում դա արվում է միայն ցանկալի ցուցմունք կորզելու համար:

ԵՐԵՎԱՆ, մայիսի 14 – Sputnik. Հայաստանի իրավապահ մարմինները չափազանց հաճախ են կալանքը կիրառում որպես խափանման միջոց, ու այսպիսով այս ինտիտուտը չարաշահվում է: Այս մասին այսօր ԱԺ-ում հայտարարեց ՔՊ խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը կոռուպցիայի դեմ պայքարի կոմիտեի տարեկան զեկույցի քննարկման ժամանակ:

Թորոսյանը ուշադրություն հրավիրեց այն փաստի վրա, որ վերջին մի քանի տարիներին կալանքների թիվը կտրուկ աճել է, իսկ ապրիլի 1-ի դրությամբ, առհասարակ, ձերբակալվածների թիվը ՔԿ-ներում գերազանցել է դատապարտվածների թիվը։ Ըստ նրա, շատ դեպքերում դա արվում է միայն ցանկալի ցուցմունք կորզելու համար:

«Պարզվում է, որ դատախազությունը, քննչական կոմիտեն և մյուսները ստանձնում են դատարանների դեր՝ զրկելով մարդուն ազատությունից, և նրանց համար միևնույն է՝ նա մեղավոր է, թե ոչ։ Իհարկե, տեսականորեն անմեղ մարդիկ կարող են դիմել նյութական և բարոյական վնասի փոխհատուցման համար, բայց քանի՞ նման դեպք է եղել, ես այդպիսի դեպք չգիտեմ, բոլորն ասում են` շառից-փորձանքից հեռու, հազիվ պրծել ենք», – ասաց Թորոսյանը։

Նա հավելեց, որ եվրոպական մի շարք երկրներում ձերբակալվածների թիվը մի քանի անգամ պակաս է, քան բանտարկյալների թիվը, իսկ Հայաստանում հարաբերակցությունը 1:1-ի է:

«Այդ երկրներում նախ մտածում են, թե ինչպես հավաքեն ապացույցներ, և միայն դրանից հետո՝ ինչպես կիրառեն խափանման միջոց։ Հայաստանում հակառակն է, կարևորը` ձերբակալեն ու ոչինչ, որ հետո չեն կարողանում ապացուցել»,-ասաց նա:

Թորոյանը պատգամավորներին հորդորեց ավելի ուշադիր լինել և խնդիրը լուծելու համար հանդես գալ օրենսդրական նախաձեռնությաբ:

Leave a Comment