Ազգային ժողովում ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանի կողմից կոմիտեի 2024 թվականի գործունեության մասին հաղորդման ներկայացման ժամանակ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը հիշեցրեց «մարտի 1»-ի գործի բացահայտման վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի, կոմիտեի նախկին նախագահ Սասուն խաչատրյանի հայտարարությունները, խոստումները, հավաստիացումները։
«Ուզում եմ հետաքրքրվել «մարտի 1»-ի գործի մասին, քանի որ այդ գործով ձեզնից առաջ պաշտոնավարած Սասուն Խաչատրյանից տարբեր խոստումներ, ընդհուպ հավաստաիցումներ ենք լսել, որ «մարտի 1»-ը բացահայտված է, լսելու եք սենսացիոն բացահայտման մասին, բայց այդ բացահայտման մասին այդպես էլ ոչինչ չենք լսել։ Անհայտ է մնում «մարտի 1»-ի 10 զոհերի հանգամանքները, ինչպե՞ս են տեղի ունեցել սպանությունները։
2018 թվականից Նիկոլ Փաշինյանն անընդհատ հայտարարում էր, որ իր առաջնահերթություն է «մարտի 1»-ի բացահայտումը որպես քաղաքական լիդեր։ Բայց այդ առաջնահերթության հանրահռչակումից անցել է մոտ 8 տարի, ոչինչ հայտնի չէ, Նիկոլ Փաշինյանն ասում է՝ «իմ կարծիքով ամբողջությամբ բացահայտված է»։ Մեզ պետք չէ որևէ մեկի կարծիքով բացահայտումը, մեզ պետք է «մարտի 1»-ի իրական բացահատում։
Ի վերջո, նաև ես Նիկոլ Փաշինյանին հավատացած մարդ, նաև դրա համար եմ գնացել հրապարակ, որպես իրավատեր քաղաքի, որ «մարտի 1»-ը պետք է բացահայտվեր Փաշինյանի քաղաքական իշխանության օրոք, բայց այդ բացահայտումը չկա։ Փոխարենը տեսնում ենք՝ Փաշինյանը խրոխտ գնում է «մարտի 1»-ի զոհերի հուշարձանի բացմանը։ Այսինքն իշխանության էինք բերել Փաշինյանին, որ «մարտի 1»-ի զոհերին հիշատակին հուշարձան կառուցե՞ր, մենք կոնկրետ ակնկալիքներ ունեինք»,- ասաց Թագուհի Թավմասյանը։
Ի պատասխան Արթուր Նահապետյանն ասաց. ««Մարտի 1»-ի գործն իմ ուշադրության կենտրոնում է, հակակոռուպցիոն կոմիտեի ու քննչական կոմիտեի քննիչներից համատեղ քննչական խումբ է ստեղծվել, այս պահին ակտիվ ապացուցողական ու վարույթային գործողություններ են կատարվում այս գործով։ Կարող եմ երաշխավորել, որ կիրականացվի համակողմանի ու անաչառ քննություն, սակայն խոստում և հավաստիացում որևէ վարույթով ես չեմ պատրաստվում այս ամբիոնից տալ։ Եթե ունենանք համապատասխան արդունքներ, հանրությունը և դուք միանշանակ կտեղեկացվեք»։