Ինձ ԱԱԾ-ն էլ է ստուգել, ՊՎԾ-ն էլ, ՊԵԿ-ն էլ. մի բան գտնեին՝ Փաշինյանն ինձ վաղուց կալանավորել էր

Այո’ ես Երևանում երեք բնակարան ունեմ, որոնցից մեկը «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրությունն է, մյուսը ձեռք եմ բերել մինչև ամուսնանալը, երրորդն էլ ամուսնուս հետ համատեղ կյանքի ընթացքում։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում նշել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը՝ անդրադառնալով ՔՊ-ական Հայկ Կոնջորյանի կողմից հնչեցված մեղադրանքներին։

Թովմասյանը նշել է, որ բոլոր բնակարանները ձեռք է բերել հիփոթեքային վարկով, առաջիկայում պատրաստվում է չորրորդը գնել։

«Ինձ ԱԱԾ-ն էլ է ստուգել, ՊՎԾ-ն էլ, ռազմականն էլ, ՊԵԿ-ն էլ։ Ինձ, իմ բարեկամիներին, հարազատներին սկանինգ են արել։ Մի բան այնպես չլիներ, ինձ վաղուց Նիկոլ Փաշինյանը ձերբակալել էր», – ասել է նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

–00–ԱՀ

Leave a Comment