ԱԺ դահլիճում տեղի ունեցածը սադրվեց ընդդիմադիր պատգամավորների կողմից, տեղի ունեցավ որոշակի վեճ, լեզվակռիվ, որի մեջ մեղր չեն բաժանում: Այս մասին, այսօր՝ մայիսի 13–ին, խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ՔՊ-ական պատգամավոր Արման Եղոյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք Նիկոլ Փաշինյանի պահվածքը ԱԺ–ում հարված չէ Հայաստանի Հանրապետության վարկանիշին, երբ որ խորհրդարանի դահլիճում ընդդիմադիրներին անվանում է «համբալ»։ Լրագրողները նաեւ նշեցին, որ Փաշինյանի այդ պահվածքը հիշեցրեց Շմայսին։
«Բայց կհամաձայնեք ինձ հետ, որ դա ամենևին նորմա չէ: Վարչապետի դեպքում նման պորռթկումներ, այն էլ վեճի ժամանակ կարող են լինել հազարից մեկ անգամ: Նման վեճեր աշխարհի տարբեր խորհրդարաններում լինում են, և մարդիկ՝ քաղաքական գործիչները, իրար հաճախ որոշակի վիրավորական բառերով կարող են դիմել։ Դուք ընդհանուր պատկերը նայեք»,- ասաց նա:
Հարցին ներողություն պե՞տք է խնդրի Փաշինյանը քաղաքացիներից, Եղոյանը պատասխանեց. «Քաղաքացիները ի՞նչ կապ ունեն, կոնկրետ մարդկանց հասցեին է ասել։
Ճշտող հարցին էլ՝ կոնկրետ մարդկանցից կխնդրի՞ ներողությունը, նա արձագանքեց. «Դժվար թե, որովհետև դա հասկանում եք, իսկ այդ կոնկրետ մարդիկ իրենց ասածների համար ներողություն խնդրո՞ւմ են»: