«Դուք «Ժիգուլի» եք, տգիտության լաբորատոր նմուշ». Հայկ Կոնջորյան

«Դուք «Ժիգուլի» եք, տգիտության լաբորատոր նմուշ». Հայկ Կոնջորյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանի ելույթից հետո ելույթով հանդես եկավ իշխող խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը: «Ոչ կրթվելը, ոչ նորաձևությունը ձեզ չի սպառնում, հանգիստ եղեք, դուք «Ժիգուլի» եք ու մնալու եք «Ժիգուլի»: Ես ձեր մտածողությունն եմ ներկայացնում»,- ասաց նա: Դահլիճում իրարանցում սկսվեց, լսվում էր Արծվիկ Մինասյանի ձայնը, ով պահանջում էր չվիրավորել: «Դուք տգիտության լաբորատոր նմուշ եք…Դուք դժբախտ մարդ եք, միայն դժբախտ մարդը կարող է թիրախավորել վարչապետի կնոջը»,- շարունակեց Կոնջորյանը:

Հայկ Կոնջորյանի ելույթը

Leave a Comment