https://arm.sputniknews.ru/20250513/200ic-aveli-lragrvogh-e-zvohvel-gazajum-hakamartutjan-sracumic-i-ver-ishkhanutjunner-88879221.html
200–ից ավելի լրագրող է զոհվել Գազայում հակամարտության սրացումից ի վեր. իշխանություններ
200–ից ավելի լրագրող է զոհվել Գազայում հակամարտության սրացումից ի վեր. իշխանություններ
Sputnik Արմենիա
Մարտի 18-ից, երբ Իսրայելը վերսկսեց հրետակոծությունները, Գազայում զոհվել է ավելի քան 2700 մարդ, տուժել՝ ավելի քան 7600-ը։ 13.05.2025, Sputnik Արմենիա
2025-05-13T12:10+0400
2025-05-13T12:10+0400
2025-05-13T12:10+0400
գազայի հատված
լրագրող
սպանություն
իսրայել
պաղեստին
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/01/14/84929340_0:102:3276:1945_1920x0_80_0_0_73bb1de247af1c05208c72fc77e8d0c4.jpg
ԵՐԵՎԱՆ, 13 մայիսի – Sputnik. Գազայի հատվածի հարավում գտնվող հիվանդանոցին Իսրայելի հասցրած հարվածի հետևանքով այսօր պաղեստինցի լրագրող է զոհվել, 2023 թվականի հոկտեմբերից ի վեր Գազայում զոհված լրագրողների ընդհանուր թիվը հասել է 215-ի։ Այս մասին, ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, հայտնել է Գազայի կառավարության մամուլի ծառայությունը։Հայտարարության համաձայն՝ պաղեստինյան Alam24 լրատվական գործակալության տնօրեն Հասան Իսլիհը սպանվել է Խան Յունիս քաղաքում գտնվող Նասեր բժշկական համալիրի վրա իրականացրած հարձակման ժամանակ։ Նա բուժում էր ստանում մարտական գործողությունների ընթացքում ստացած վնասվածքներից հետո։Գազայի հատվածի առողջապահության նախարարության տվյալներով՝ հիվանդանոցի վիրաբուժական բաժանմունքի վրա ուղիղ հարվածի հետևանքով երկու բուժառու է զոհվել, տուժածներ կան բուժանձնակազմի և հիվանդների շրջանում։Առողջապահության նախարարության վիճակագրության համաձայն՝ մարտի 18-ից, երբ Իսրայելը վերսկսեց հրետակոծությունները, Գազայում զոհվել է ավելի քան 2700 մարդ, տուժել` ավելի քան 7600–ը։
գազայի հատված
իսրայել
պաղեստին
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/01/14/84929340_274:0:3003:2047_1920x0_80_0_0_d81af0d8a02df163e923c87d135165af.jpg
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
գազայի հատված, լրագրող, սպանություն, իսրայել, պաղեստին
գազայի հատված, լրագրող, սպանություն, իսրայել, պաղեստին
Բաժանորդագրվել
Մարտի 18-ից, երբ Իսրայելը վերսկսեց հրետակոծությունները, Գազայում զոհվել է ավելի քան 2700 մարդ, տուժել՝ ավելի քան 7600-ը։
ԵՐԵՎԱՆ, 13 մայիսի – Sputnik. Գազայի հատվածի հարավում գտնվող հիվանդանոցին Իսրայելի հասցրած հարվածի հետևանքով այսօր պաղեստինցի լրագրող է զոհվել, 2023 թվականի հոկտեմբերից ի վեր Գազայում զոհված լրագրողների ընդհանուր թիվը հասել է 215-ի։ Այս մասին, ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, հայտնել է Գազայի կառավարության մամուլի ծառայությունը։
Հայտարարության համաձայն՝ պաղեստինյան Alam24 լրատվական գործակալության տնօրեն Հասան Իսլիհը սպանվել է Խան Յունիս քաղաքում գտնվող Նասեր բժշկական համալիրի վրա իրականացրած հարձակման ժամանակ։ Նա բուժում էր ստանում մարտական գործողությունների ընթացքում ստացած վնասվածքներից հետո։
«Զոհված լրագրողների թիվը հասել է 215-ի… Կոչ ենք անում Լրագրողների միջազգային ֆեդերացիային, Արաբ լրագրողների միությանը և բոլոր երկրների լրագրողական կազմակերպություններին դատապարտել Գազայի հատվածում պաղեստինցի լրագրողների և ԶԼՄ–ների աշխատակիցների դեմ այս սիստեմատիկ հանցագործությունները», – ասվում է հայտարարության մեջ։
Գազայի հատվածի առողջապահության նախարարության տվյալներով՝ հիվանդանոցի վիրաբուժական բաժանմունքի վրա ուղիղ հարվածի հետևանքով երկու բուժառու է զոհվել, տուժածներ կան բուժանձնակազմի և հիվանդների շրջանում։
Առողջապահության նախարարության վիճակագրության համաձայն՝ մարտի 18-ից, երբ Իսրայելը վերսկսեց հրետակոծությունները, Գազայում զոհվել է ավելի քան 2700 մարդ, տուժել` ավելի քան 7600–ը։