Ուկրաինայում հրադադարի գործարքը չի կնքվի առանց Պուտինի ստորագրության. Սթիվ Ուիթքոֆ

ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը Breitbart News-ին հայտնել է, որ որպես Դոնալդ Թրամփի գլխավոր էմիսարներից մեկը, ինքը կապի մեջ է եղել թե՛ ուկրաինացիների, թե՛ ռուսների հետ՝ փորձելով հասնել կարգավորման եւ դադարեցնել պատերազմը:
Նա քննադատության է ենթարկվել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ իր վերջին հանդիպման համար, բայց վստահ է, որ ճիշտ է վարվել՝ հետեւելով նախագահի հրահանգներին, եւ հպարտ է բոլոր շահագրգիռ անձանց հետ ունեցած զրույցներով:
«Ես զրուցել եմ երկու կողմերի հետ, քանի որ ինչպես կարող ես ներգրավվել միջնորդության կամ լուծումների մշակման մեջ, եթե բոլորի հետ չես խոսում»,- ասել է Ուիթքոֆը:- Ես խոսել եմ Անդրեյ Երմակի, նախագահ Զելենսկու, պաշտպանության նախարար Ումերովի հետ։ Մենք իսկապես լավ հարաբերություններ ունենք՝ դրական քննարկումներ, դրական գործողություններ։ Ես խոսել եմ ազգային անվտանգության բոլոր խորհրդականների հետ, որոնք ներգրավված են այս հարցում Անգլիայից, Ֆրանսիայից, Գերմանիայից, Իտալիայից։ Եվ ես խոսել եմ նախագահ Պուտինի հետ։ Առանց նախագահ Պուտինի ստորագրության գործարքը չի կայանա»,- ասել է Ուիթքոֆը։
ԱՄՆ հատուկ բանագնացն ընդգծել է, որ Վլադիմիր Պուտինն է Ռուսաստանի Դաշնության ղեկավարը, «այնպես որ այն միտքը, որ նախագահ Պուտինի հետ չխոսելը մի բան է, որին մարդիկ դեմ են, ես չեմ հասկանում այդ տրամաբանությունը»:
«Մենք պետք է խոսենք բոլորի հետ: Մենք պետք է խոսենք այս հակամարտությունում շահագրգիռ կողմերի հետ, եւ մենք չենք կարող չընդունել դիմացինի վարկածը, թե ինչ է նա մտածում: Մենք պետք է դա լսենք ինքներս մեզ համար: Հենց այդպես դուք որոշման կհանգեք: Դուք ձեզ դնում եք նրանց տեղը, հասկանո՞ւմ եք, թե ինչ է պետք նրանց, եւ հիմա մենք կարող ենք դա հաշվի առնել։ Կարո՞ղ ենք նման փոխզիջումների գնալ։ Դա տեղի է ունենում դիմացինին ճանաչելու միջոցով: Սրանք այն գնահատականներն են, որ նախագահն ինձ նման մարդկանց խնդրել է իր անունից տալ, որովհետեւ ինքը պետք է վերջնական որոշումներ կայացնի»,- ասել է նա։

Leave a Comment