Հայտնի են դպրոցականների ավարտական քննությունների օրերը


ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատվել են 2024-2025 ուսումնական տարվա սովորողի գիտելիքների ստուգման, ավարտական և պետական ավարտական քննությունների կազմակերպման, անցկացման ժամկետները: Այս մասին տեղեկացնում է ԿԳՄՍՆ-ն։


4-րդ դասարանում գիտելիքների ստուգում կանցկացվի հետևյալ առարկաներից`


«Մայրենի» (գրավոր, թեստ) – 03.06.2025 թ.


«Մաթեմատիկա» (գրավոր, թեստ) – 06.06.2025 թ.


Ռուսաց լեզու (բանավոր)՝ ռուսերենով ուսուցմամբ դասարանների սովորողների համար – քննաշրջանի ընթացքում


Մայրենի լեզու և գրականություն (բանավոր)՝ ազգային փոքրամասնությունների դասարանների սովորողների համար – քննաշրջանի ընթացքում


9-րդ դասարանում քննություններ կանցկացվեն հետևյալ առարկաներից՝


«Հայոց լեզու» (գրավոր, թեստ) – 05.06.2025 թ.


«Մաթեմատիկա» (գրավոր, թեստ) – 12.06.2025 թ.


Բնագիտություն («Ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն»՝ սովորողի ընտրությամբ՝ գրավոր, թեստ) – 19.06.2025 թ.


Տավուշի մարզի ուսումնական հաստատություններում՝ «Հայոց պատմություն» և «Գրականություն» /մեկ միասնական էսսե/-25.06.2025 թ.


«Հայոց պատմություն» (բանավոր) – քննաշրջանի ընթացքում


«Գրականություն» (բանավոր) – քննաշրջանի ընթացքում


Օտար լեզու («Ռուսերեն», «Անգլերեն», «Ֆրանսերեն», «Գերմաներեն», այլ լեզուներ՝ սովորողի ընտրությամբ, բանավոր) – քննաշրջանի ընթացքում


Ռուս գրականություն (բանավոր)՝ ռուսերենով ուսուցմամբ դասարանների սովորողների համար- քննաշրջանի ընթացքում


«Մայրենի լեզու և գրականություն» (բանավոր)՝ ազգային փոքրամասնությունների դասարանների սովորողների համար – քննաշրջանի ընթացքում


«Ֆիզկուլտուրա» (ստուգարք)- քննաշրջանի ընթացքում


12-րդ դասարանում պետական ավարտական քննությունները կանցկացվեն հետևյալ առարկաներից՝


«Հայոց լեզու և հայ գրականություն» (գրավոր) – 09.06.2025 թ.


«Հայոց պատմություն» (գրավոր) – 16.06.2025 թ.


«Մաթեմատիկա» (գրավոր) – 23.06.2025 թ.


«Ռուսաց լեզու» (բանավոր)՝ ռուսերենով ուսուցմամբ դասարանների սովորողների համար – քննաշրջանի ընթացքում


«Մայրենի լեզու և գրականություն» (բանավոր)՝ ազգային փոքրամասնությունների դասարանների սովորողների համար – քննաշրջանի ընթացքում


«Ֆիզկուլտուրա» (ստուգարք)- քննաշրջանի ընթացքում

Դիտումների քանակ6

Leave a Comment