«Երբեմն արձանագրվում են անկանոն, ոչ թիրախային կրակոցներ». ՊՆ

«Սահմանագծի երկայնքով երբեմն արձանագրվում են անկանոն, ոչ թիրախային կրակոցներ». այսօր Radar Armenia-ին տեղեկացրին ՀՀ ՊՆ-ից՝ մեկնաբանելով տեղեկություններն այն մասին, որ Տավուշի մարզի Մովսես գյուղում կրակոցներ են եղել։

«Հրադադարի ինտենսիվ, էական կամ, այլ կերպ ասած, նպատակային կամ թիրախային խախտումների դեպքում հանդես ենք գալիս պաշտոնական հաղորդագրություններով»,- հայտնեցին ՊՆ-ից։

Leave a Comment